fbpx
Զինված Ուժեր

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ-ն անդրարձել է դրան

Ադրբեջանական կողմը տեղեկություն է տարածել, թե իբր Հայաստանը կրակ է բացել սահմանի հյուսիսային ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Այս հայտարարությանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», – ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ