fbpx
Աշխարհ

Լիբիայի վարչապետին ցանկացել են սպանել․ կրակահերթ է իրականացվել նրա մեքենայի ուղղությամբ

Երեկ երեկոյան մահափորձ է կատարվել Լիբիայի վարչապետ Աբդելհամիդ Դբեյբայի նկատմամբ, ում մեքենան հայտնվել է կրակահերթի տակ։

Այս մասին գրում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ վարչապետը չի տուժել կրակոցների արդյունքում։

Ըստ աղբյուրի՝ Լիբիայում կոնֆլիկտ է ձևավորվել օրենսդիր և գործադիր մարմինների միջև։ Խորհրդարանի պահանջում է, որ Դբեյբան հեռանա, քանի որ լրացել է նրա լիազորությունների ժամկետը․ բայց վարչապետն այլ մոտեցում ունի ու նշել է, որ մտադիր չէ փոխանցել իր լիազորությունները՝ մինչև նախագահական ընտրությունները։

Նշվում է նաև, որ այսօր Խորհրդարանը քվեարկությամբ կընտրի երկրի նոր վարչապետին։ Բարդ է կանխատեսել, թե ընտրություններից հետո ինչ զարգացումներ կլինեն երկրում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ