fbpx
Քաղաքականություն

Հերթական կեղծիքն է. Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին

Գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 5-րդ համար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին:

«Քիչ առաջ որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով անհայտ ծագման տելեգրամյան ալիքին` լուր են տարածել, թե իբր Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ։

Հայտնում եմ, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է։ Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներից ոչ ոք ոչ մի միջադեպի չի մասնակցել։ Սա հերթական կեղծիքն է, որի միջոցով հայտնի ուժերը իրենց սպասարկող զլմների միջոցով ցանկանում են սադրել և անվանարկել Խաչատուր Սուքիասյանին։

Լուրը տարածող լրատվամիջոցներից պահանջում եմ հեռացնել այդ կեղծ լուրը եւ հանդես գալ հերքմամբ»,- գրել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ