Հետաձգվեց Գրիգորյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը

Բարձրագույն դատական խորհուրդից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 26-ին, ԲԴԽ-ն հետաձգեց Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ «Armdayli.am» լրատվական կայքից, պատշաճ ծանուցված չլինելու պատճառով, չի ստացվել կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության հիմքում դրված հարցազրույցի ձայնագրությունը և պատշաճ ծանուցում իրականացնելու համար նիստը հետաձգվեց:

Միջնորդության քննությունը կշարունակվի օգոստոսի 5-ին՝ 15։00-ին։

Ամենաթարմ