fbpx
Սպորտ

Հետաքրքիր է՝ ինչպես կարող է կյանքը վայրկենապես փոխվել․ Գաուֆ

Ամերիկուհի թենիսիստ Կորի Գաուֆը խոսել է սլովենացի Պոլոնա Հերցոգի նկատմամբ Ուիմբլդոնի 3-րդ տուրում տարած հաղթանակի տպավորություններից:

«Ուիմբլդոնի կենտրոնական կորտում նորամուտի տպավորություննե՞րը: Չեմ կարող ասել, որ չափից շատ նյարդայնացած էի: Բայց «WOW, ես այստեղ եմ» միտքը եղել է:

Հիշում եմ, Վինուսի հետ խաղից առաջ ես քայլում էի դեպի մարզումային կարտեր ու մի երեխա խնդրեց լուսանկարվել: Իսկ հաջորդ օրը բոլորը բացականչում էին իմ անունը: Հետաքրքիր է՝ ինչպես կարող է վայրկյանների ընթացքում կյանքը փոխվել:

Երբ տեսա, որ Բեյոնսեի մայրն իմ նկարը տարածել է իր Instagram-ում, պարզապես ճչում էի: Հուսով եմ՝ նա ամեն ինչ պատմել է դստերը: Շատ եմ ուզում գնալ Բեյոնսեի համերգին», – Գաուֆի խոսքերն է մեջբերել Чемпионат-ը:

Նշենք, որ 15-ամյա Գաուֆը դարձավ վերջին 28 տարվա ընթացքում Ուիմբլդոնի 1/8 եզրափակիչ դուրս եկած ամենաերիտասարդ թենիսիստը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ