fbpx
Իրավական

Հետախուզվողը ներկայացվել է դատարան

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 29-ին հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Գեղամ Հ.-ն, որը նոյեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

«Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Գեղամ Հ.-ն ներկայացվել է դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ