Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ՀՀ վարաչպետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասել է.
«Մենք պայմաններ պետք է ստեղծենք, որպեսզի Հայաստանում բիզնես գործունեությունը զարգանա, հարկ վճարողների թիվը շատանա», – ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ հարկ վճարողների թվի մեծացմանն ուղղված իրենց քաղաքականությունն այն է, որ մարդիկ հնարավորություն ունենան տնտեսական գործունեություն ծավալել:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց, թե պաշտոնական տվյալներով, Հայաստանում հեղափոխությունից հետ 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել։
«Իհարկե, դրանք զրոյից չեն ստեղծվել: Դրանց մի մասը այն աշխատատեղերն են, որոնք գրանցված չեն եղել և հեղափոխությունից հետո մարդիկ որոշել են ստվերից դուրս գալ», – ասաց նա:
