«Ջուլիա» փոթորիկը հասել է Մեքսիկա՝ հեղեղումներ առաջացնելով Ակապուլկոյում և Գերերո նահանգի այլ վարչական շրջաններում, տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները։
El Salvador թերթը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում են հեղեղումների հետևանքները երկրի առավել տոււժած շրջաններից մեկում՝ Սան Միգելի Ռիո Գրանդե կանտոնում։ Ջուրը կես ժամվա ընթացքում հեղեղել է տեղի բնակիչների տները մեկ մետրից ավելի բարձր և ոչնչացրել գույքն ու կենդանիներին։ Բնակիչները դժգոհել են, որ իշխանությունները չեն դիմել իրենց՝ օգնություն ցուցաբերելու համար։
Գերերո նահանգի կրթության նախարարության տեղեկատվությամբ՝ Կոստա Չիկա, Ակապուլկո, Կոստա Գրանդե վարչական շրջաններում և Սիերայի վերին մասում հեղեղումների պատճառով ստիպված են եղել դադարեցնել դասերը և կրթական հաստատություններն օգտագործել որպես ապաստարաններ։
Նշվել է, որ ջուրը քշել-տարել է մի քանի մարդկանց՝ մոտոցիկլավարի, մի կնոջ և մոտ վեց ուսանողի. նրանց մասին տեղեկություններ չկա է։
«Ջուլիա» արևադարձային ցիկլոնը կիրակի օրվանից հսկայական վնաս է պատճառել Հարավային և Կենտրոնական Ամերիկայի երկրներին։ Վենեսուելայից մինչև Մեքսիկա հեղեղումները տասնյակ կյանքեր են խլել, դրանցից տուժել են հարյուր հազարավոր մարդիկ։
Հոկտեմբերի 9-ին «Ջուլիա» փոթորիկը հասել է Նիկարագուայի ափերին։ Օդերեւութաբանները փոթորիկների ԱՄՆ Ազգային կենտրոնի (NHC) կայքում նախազգուշացրել էին, որ փոթորկի պատճառով հնարավոր են հորդառատ անձրեւներ և ջրի ուժեղ հոսքեր Կենտրոնական Ամերիկայում և Մեքսիկայի հարավում։