Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ մի փաստաթուղթ, որը մանրամասներ է ներկայացնում 1997 թվականի օգոստոսի 1-ին Օվալաձև աշխատասենյակում այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպմանը տեղի ունեցած խոսակցությունից:
Հայ դատի հանձնախմբի կողմից թվիթերյան էջում արված հրապարակման և գրառման մեջ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվում այն մասին, որ Ալիևը դեմ չի եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ-ի հովանու ներքո բանակցություններում Արցախի՝ որպես երրորդ բանակցող կողմ ներգրավելուն: Ալիևը մասնավորապես ասել է. «Ուղղակի բանակցությունների համար Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ներկայացված են Մինսկի խմբի գործընթացում: Մենք շարունակելու ենք սա…»:
Բացի դրանից՝ փաստաթղթում նախագահների խոսակցության սղագրության մեջ երևում է, թե ինչպես է Հեյդար Ալիևը նշում է, որ Ադրբեջանն «ամենաշատը վստահում է Միացյալ Նահանգներին» ու իր համոզմամբ՝ ԼՂ խնդրում «ԱՄՆ-ը բոլորից կարևոր դերակատարում կարող է ունենալ»:
This CONFIDENTIAL White House “Memorandum of Conversation,” about the August 1, 1997 Oval Office meeting between #Azerbaijan’s President Heydar Aliyev and US President Bill Clinton, is revealing on many fronts, including the elder Aliyev’s clumsy attempt at Soviet-style flattery. pic.twitter.com/KOUh9uwJv7
— ANCA (@ANCA_DC) October 5, 2019