fbpx
Սպորտ

Միջազգային ֆուտբոլը վերադառնում է ՀՀ մարզեր․ կկայանա Հայաստան Մ-21-Ուկրաինա Մ-21 հանդիպումը

ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնել է, որ միջազգային ֆուտբոլը վերադառնում է ՀՀ մարզեր։

«Պատմության մեջ առաջին անգամ Արմավիրի մարզում կանցկացվի միջազգային պաշտոնական խաղ Հայաստանի Մ-21 հավաքականի մասնակցությամբ։

Մարտի 24-ին ՈՒԵՖԱ-ի ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման H խմբի տասներորդ մրցափուլի շրջանակներում կմրցեն Հայաստանի և Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականները։ Հանդիպումը կկայանա Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում։

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականի վերջին մարզային հանդիպումը կայացել էր 2019 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, որտեղ մեր ընտրանին 2։0 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգի հասակակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ