ՀՖՖ-ն կազմակերպում է կանանց ֆուտզալի բաց առաջնություն

Ամենադիտվածներ

DsDyCLQXcAIB0Mk

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է կանանց ֆուտզալի բաց առաջնություն, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Առաջնությունն անցկացվելու է երեք՝ մինչև 12, մինչև 15 և 15-ից բարձր տարիքային խմբերի համար։

Այն կմեկնարկի դեկտեմբերի 13-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հանդիպումները կանցկացվեն շրջանային մրցակարգով։

Թիմերը պետք է բաղկացած լինեն առնվազն 6 մասնակցից։

Մասնակցության համար պետք է լրացնել առցանց դիմում հայտը մինչև դեկտեմբերի 7-ը։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ