fbpx
Աշխարհ

Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել. Բլինքեն

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ:

«Ես կարծում եմ, որ նպաստավոր հնարավորություն կա: Չեմ ցանկանում այն գերագնահատել, սակայն կա նպաստավոր հնարավորություն, որը թույլ է տալիս իրականում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»,- ասել է նա:

Բլինքենը հավելել է, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ Մյունխենում մշակել է ապագա պայմանավորվածությունների տեքստը: Նա նաև հիշեցրել է, որ Վաշինգտոն էին ժամանել երկու երկրների ԱԳ նախարարները, և համաձայնագրի հարցը քննարկվել է նաև նրանց հետ:

«Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է պետքարտուղարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ