«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Ելիսեյան պալատում մասնակցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը»:
Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ համագործակցության հետևողական զարգացմանն ու ամրապնդմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին առնչվող հարցեր:
Այնուհետև ներկա ենք գտնվել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և տիկնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը:
Իսկ այսօր՝ փետրվարի 22-ին, վարչապետի գլխավորությամբ այցելել ենք «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ»,- գրել է Պապիկյանը։