Այսօր առավոտյան Հայաստանի 19 մարզային համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Նշենք, որ դրանցից վեցն արտահերթ ընտրություններ են։
12 համայնքում ընտրելու են համայնքի ղեկավարի, 6-ում՝ ավագանու անդամների։ Տավուշի Խաշթառակ համայնքում ընտրելու են և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու անդամների։