ՀՀ նախագահը ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ խոսել է տարածաշրջանային անվտանգության մասին-Azat TV
Կառավարություն

ՀՀ նախագահը ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ խոսել է տարածաշրջանային անվտանգության մասին

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

«Հանդիպմանն Արմեն Սարգսյանն ու Կոնյուկը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի շուրջ:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ