fbpx
Քաղաքականություն

ՀՀ նախագահը շնորհավորել է Հնդկաստանի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հունվարի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ՝ Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր որակ և բովանդակություն հաղորդել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցությանը՝ քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ