Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ի ժամը 08:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Մայիսի 27-ին, ժամը 15։00-ից 20։00-ն Մ-6 ավտոճանապարհի Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհահատվածը, ինչպես նաև 14։30-ից մինչև 20։00-ն Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ են «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ժայռի պայթեցման աշխատանքների արդյունքում։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։