fbpx
Քաղաքականություն

Վարդանյանն Արցախում է, որ առաջնորդի Արցախը, թե՞ ՀՀ-ում իշխանության գա. Նարեկ Այվազյան

Երկու ճշտող հարց.

Ռուբեն Վարդանյանը, որ հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, Արցախի՞ քաղաքացիություն է ստացել, թե՞ ՀՀ-ի:

Եվ երկրորդ հարցը. Վարդանյանը Արցախում ու՞մ կարծիքն է առաջ մղում՝ ղարաբաղյան կլանի՞, Կրեմլի՞, ՀՀ իշխանությունների, ա՞յլ, թե՞ Արցախի ժողովրդի:

Արցախում և ՀՀ-ում նույնպես չունի ժողովրդի ձայնը, հետևաբար բացառենք, որ ներկայացնում է հայ ժողովրդին լեգիտիմ և ընդգրկուն իմաստով, մնում է մնացածների մեջ փնտրեն: Բայց այլ խնդիր է առաջ գալիս: Արդյո՞ք Վարդանյանն Արցախում է, որ առաջնորդի Արցախը, թե՞ նրա հեռահար նպատակը Հայաստանում իշխանության գալն է: Եվ եթե առաջնորդվենք այն մոտեցմամբ, որ Վարդանյանը Հայաստան-Արցախ շահերն է պաշպանում, այլ հարց է առաջանում.

Արդյո՞ք հաջողակ բիզնեսմենը ունակ է նաև քաղաքական գործում հաջողություններ ունենալ, թե՞ արդեն իսկ սկսել են ի հայտ գալ Վարդանյանի ոչ կոմպետենտ քաղաքական գործչի հայտարարությունները, որոնք կարողեն վնաս հասցնել մեր ինքնիշխան շահերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ