fbpx
Զինված Ուժեր

ՀՀ զինված ուժերը իրենց առջև դրված խնդիրը իրականացնում են բարձր մակարդակով. Սեյրան Օհանյան

Ազատության ռադիոկայանի հետ զրույցի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ նա մեր համար հիմք պետք է հանդիսանա այն տեղեկատվությունը, որը տարածում է ՀՀ ՊՆ-ն:

Օհանյանը նշել է, որ իր տեղեկատվությամբ սադրանքը կազմակերպել է Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը:

«Դա կարող է կապ ունենալ բանակցային գործընթացի, ինչպես իրենք են ասում, դանդաղ լինելու հետ: Դա կարող է կապ ունենալ միջազգային հանրության վրա ազդելու հետ, ինչպես նաև Ադրբեջանի ներքաղաքական խնդիրների հետ: Գիտեք, որ նրանք այսօր բավականին լուրջ խնդիրներ ունեն տնտեսության, նավթի գների անկման, ջրի հետ կապված, նաև իրնց երկրում էլ ընդդիմությունը գլուխ է բարձրացնում»:

Օհանյանի խոսքով` իրենք վերջին տարիներին այսպիսի գործողություններով փորձել են ազդել մեր հանրության վրա, մեր քաղաքական կյանքի վրա և այլն:

«Գտնում եմ, որ ՀՀ զինված ուժերը իրենց առջև դրված խնդիրը իրականացնում են բարձր մակարդակով: Սա լոկալ ընդհարում է, որին մեր ԶՈՒ-ն, մեր հանրությունը պետք է պատրաստ լինի: Բայց նման լոկալ ընդհարումները միշտ հետևանքներ ունենում են, այսինքն իրենք փորձում են այլ վայրերում սադրանքներ կազմակերպել: Աստված չանի, որ սա վերածվի լայնամասշտաբ գործողությունների, բայց գտնում եմ, որ ի վերջո, այն հիմքը, այն իրադրության տվյալները չկան, որ լայնածաված գործողություններ սկսեն: Համենայնդեպս, մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ Զինուժը և Արցախի ՊԲ-ն կիրառման պլանների համաձայն պատրաստ են ցանկացած գործողությունների ոչ միայն պաշտպանական, այլ նաև կանխարգելիչ, պատժիչ, պարտադրող գործողությունների:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ