Կառավարություն

ՀՀ-ին 36 միլիոն եվրոյի չափով վարկ կտրամադրվի Ասիական զարգացման բանկի կողմից

Կառավարությունը հավանություն Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 36,506,000 եվրո գումարի չափով:

Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել Հայաստանի Հանրապետության հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները։ Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝

– պետական պարտքի և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման հզորացում,
– փողի շուկայի իրացվելիության և ֆինանսական շուկայի թափանցիկության բարելավում և
– կորպորատիվ պարտքի և բաժնետիրական կապիտալի շուկաների զարգացում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ