Հանրապետականը, որի կառավարման տարիներին Հայաստանում 30 տոկոսանոց աղքատություն է ձևավորվել, այժմ հավակնում է քաղաքական դաշտում հավասարակշռողի դեր ստանձնել: Նախընտրական ծրագրի տնտեսական հատվածում Հանրապետականը պնդում է՝ Հայաստանը նախորդ տարիների աշխատանքի արդյունքում ունի մեծ շուկաների հասանելիություն, կայուն էներգետիկ համակարգ, ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար շոշափելի նախադրյալներ, այդ մասին հայտնում է azatutyun.am-ը
Այժմ էլ միայն մրցակցություն խթանելով հարցերը չեն լուծվի: Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով իրենց ծրագիրը, ասաց՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այժմ խոստումներ է տալիս, սակայն հարց է՝ արդյոք դրանք կկատարվեն:
«Բացառապես հնչում է բարի ցանկության պես: Կբարձրանա այսքան աշխատավարձ, տեղի կունենա այսինչը: Եվ չկա ուղի: Ինչո՞ւ ենք մենք ամենաշատը մտահոգ, որովհետև չենք տեսնում ուղին՝ ինչպե՞ս պետք է դա կատարվի: Իսկ երբեմն, երբ բացահայտվում է ուղին, թե ինչպես պետք է այդ խոստումները կատարվեն, իրականում շատ ավելի մտահոգիչ է դառնում, քան եթե գոնե չիմանայինք ուղին ինչպես են պատկերացնում», – հայտարարեց Հովհաննիսյանը:
