fbpx
Աշխարհ

Հայաստանն ու ևս 35 երկիր չեն քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ ԱՀԿ-ի հակառուսական բանաձևին

Ժնևում Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 76-րդ վեհաժողովում Հայաստանը և ևս 35 երկիր չեն քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ ԱՀԿ-ի հակառուսական բանաձևին։

ԱՀԿ-ի անդամ 194 երկրներից միայն 80-ն են կողմ քվեարկել դրա ընդունմանը, 9-ը՝ դեմ։

Բանաձևի նախագիծը, որի համահեղինակներն են հիմնականում Ռուսաստանին ոչ բարեկամ ճանաչված երկրները, ինչպես նաև Մոլդովան և Վրաստանը, դատապարտում է Մոսկվայի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում։

Նշվում է, որ Մոսկվան պատասխանատվություն է կրում Ուկրաինայում առողջական վիճակի վատթարացման համար. Փաստաթղթի տեքստը բովանդակությամբ և տոնայնությամբ շատ մոտ է վեհաժողովում ընդունված համանման բանաձևին։

Բացի Ռուսաստանից, հակառուսական բանաձևին դեմ են քվեարկել Ալժիրը, Բելառուսը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Լաոսը, Նիկարագուան և Սիրիան։

Ձեռնպահ քվեարկողների թվում են Բրազիլիան, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Հարավային Աֆրիկան։ Քվեարկության ժամանակ նիստերի դահլիճից բացակայում էր 36 պատվիրակություն, ինչը կարելի է համարել ակնհայտ սկանդալային հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելու նրանց չցանկանալը։ Մասնավորապես, բացակայել են Հայաստանի, Ադրբեջանի, Սերբիայի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ