Այսօր կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը Սիրիայի Արաբական Հանրապետություն: Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարացնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների, իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
Այս առումով ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը Սիրիայում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն և մենք կշարունակենք այն»: