Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL) աջակցող համատեղ հայտարարությունը։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի X-ի միկրոբլոգում։
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL) աջակցող 40 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, համատեղ հայտարարություն են ստորագրել՝ կոչ անելով հարգել ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելությունը և ապահովել նրա անձնակազմի անվտանգությունը: