fbpx
Աշխարհ

Իրանը չի քննարկի հիջաբ կրելու մասին նոր օրինագծերը

Իրանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովը չի քննարկի հիջաբ կրելու մասին նոր օրինագծերը։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ռաստինի հայտարարությանը։

Գործակալության տվյալներով՝ Իրանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամ Հոսեյն Ջալալին քննարկել էր հիջաբ կրելու, ինչպես նաև այն չկրող կանանց բանկային հաշիվներն արգելափակելու հարցը։ Լրատվամիջոցներն ու մի շարք պաշտոնյաներ նրա խոսքերը մեկնաբանել էին որպես հաղորդագրություն, որ Իրանի խորհրդարանի մշակութային հանձնաժողովը պատրաստվում է քննարկել հիջաբի մասին նոր օրինագիծը։

Հիջաբ և այլ տեսակի գլխաշորեր կրելու հարցը, որոնք պետք է ծածկեն ցանկացած իրանցի կնոջ գլուխը, կապված է երկրում վերջին անկարգությունների հետ, որոնք սկսվեցին Մահսա Ամինիի մահվան պատճառով: Երկրի բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրեցին իշխանություններին, կանայք, ի նշան բողոքի, սկսեցին սոցցանցերում զանգվածաբար հրապարակել տեսանյութեր, որտեղ նրանք կտրում էին իրենց մազերը և այրում հիջաբը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ