Հիմնանորոգվում է Մարտունի-Վարդենիս-Արցախի Հանրապետության սահման միջպետական նշանակության ճանապարհի հատվածներից մեկը (կմ0+000-կմ5+900):
Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
Նշվում է, որ հիմնանորոգվող հատվածն ունի 5,9 կիլոմետր երկարություն։
Տվյալ հատվածի մի մասում արդեն կատարվել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։
Ինչպես նաև նորոգվում ու հիմնանորոգվում են ճանապարհի մի շարք կամուրջներ։
Ծրագրի աշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։