«Տոտենհեմը» ակտիվ է լինելու առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ակումբը ցանկանում է հինգ նոր ֆուտբոլիստի տրանսֆեր իրականացնել, հայտնում է Daily Mail-ը:
Ակումբը ցանկանում է ուժեղացնել կենտրոնական և ձախ պաշտպանների գոտին, ինչպես նաև ձեռք բերել մեկ հարձակվողի: «Տոտենհեմի» թիրախում են հայտնվել Ջեկ Գրիլիշը («Աստոն Վիլա»), Ջերոդ Բոուենը («Հալ Սիթի»), Կարլոս Սոլերը («Վալենսիա»), Ուիլֆրիդ Զահան («Քրիսթալ Փելաս») և Ալեքսանդր Միտրովիչը («Ֆուլհեմ»):
«Տոտենհեմը» պատրաստ է վաճառել Քրիստիան Էրիկսենին: Դանիացին հաջորդ ամռանը կունենա ազատ գործակալի կարգավիճակ, այդ պատճառով այս ամառ նրան կվաճառեն:
Խոսվում է այն մասին, որ Էրիկսեին իր թիմում մտադիր է տեսնել Զինեդին Զիդանը, որը վերջերս է վերադարձել Մադրիդի «Ռեալ»: