fbpx
Տնտեսություն

Հինգ մարզում գյուղապահովման ծրագիրն արդեն իսկ սկսվել է. նախարար

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեցին՝ արդյոք մարտի 1-ից հինգ մարզերում սկսվելու է գյուղապահովման ծրագիրը, որի մասին նախարարությունը խոսում էր դեռ մեկ ամիս առաջ։ Նախարարն ի պատասխան տեղեկացրեց, որ ծրագիրն արդեն իսկ սկսվել է։

«Տեսաք, որ դասընթացը տեղի ունեցավ։ Արդեն պայմանագրերը կնքվել են, բայց բուն պոլիսների վաճառքը, կարծում եմ, մարտի 1-ից չենք հասցնի, որովհետև մասնավոր ընկերությունն է արդեն սկսում վաճառքի պրոցեսը։ Ինձ թվում է՝ մոտ օրերս մամուլի ասուլիս կամ ինչ-որ հաղորդագրություն կտանք, նաև կհրավիրենք մեր գործընկներներին, որ իրենք էլ փոքրիկ պրեզենտացիա կամզակերպեն։

Գումարը բյուջեում դրած է դեռևս տարվա սկզբից։ Մենք արդեն 500 միլիոն դրել ենք, բայց կարծում եմ՝ այդքանի պահանջարկ չի լինի։ Մենք այնպես ենք արել, որ ցանկացած շատ պահանջարկի դեպքում բավարարենք։ Գումարը կա», – ասաց Գեղամ Գևորգյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ