fbpx
Աշխարհ

Եգիպտական գնացքում հրդեհի պատճառ է դարձել վեճը

Եգիպտոսի գլխավոր դատախազ Նաբիլ Սադեքը հայտարարել, որ Եգիպտոսի կայարանում գնացքն այրվել է երկու մեքենավարի վեճի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ըստ նրա՝ մեքենավարներից մեկը դուրս է եկել շոգեքարշից՝ մեկ այլ մեքենավարի հետ հարաբերություններ պարզելու համար: Այդ ժամանակ շոգեքարշը տեղից շարժվել է և բախվել պատին:

Հաղորդվում է, որ մեքենավարը ձերբակալվել է:

Փետրվարի 27-ին Կահիրեում գնացքը դուրս է եկել ռելսերից ու բռնկվել, ինչի հետևանքով առնվազն 25 մարդ է մահացել, ևս 50-ը՝ տուժել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ