fbpx
Աշխարհ

Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Հնդկական Կերալա նահանգում գրանցվել է կորոնավիրուսի նոր տեսակով վարակման առաջին դեպքը: Այս մասին տեղեկություն է տարածել Հնդկաստանի կառավարության տեղեկատվական բյուրոն։

«Կերալա նահանգում հաստատվել է Ուհանում սովորող ուսանողի՝ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիվանդի վիճակը գնահատվում է կայուն: Նա հսկողության տակ է:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էին երկրի կենտրոնական հատվածում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) թոքաբորբի անհայտ տեսակի բռնկման մասին: Մասնագետների խոսքով՝ հիվանդության հարուցիչ է համարվում 2019-nCoV նոր տեսակի կորոնավիուսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ