fbpx
Աշխարհ

Հնդկաստանում կոկորդիլոս է սատկել․ կա կարծիք, որ պատճառը բարձր երաժշտությունն է եղել

Հնդկաստանի Թամիլանդ նահանգի Չեննայի քաղաքում հազվագյուտ կուբայական կոկորդիլոս է սատկել: Այս մասին հայտնում է India Today-ը։

Կենդանաբանական այգու հիմնադիրը կարծում է, որ պատճառը բարձր երաժշտությունն է եղել:

Կենդանին պահվել է Sheraton Grand Chennai Resort & Spa հյուրանոցից 15 կմ հեռավորության վրա: Բանն այն է, որ երեկոյան ժամերին կենդանաբանական այգու հետ ունեցած պարսպի հարևանությամբ, հանգստացողների համար երաժշտություն է միացվել: Այդպիսի երեկույթներից մեկից հետո 12-ամյա կոկորդիլոսին սատկած են գտել։ Սողունն առողջ էր ու լավ սնված:

Նշվում է նաև, որ Հյուրանոցի բացման պահից սկսած կոկորդիլոսների վարքը փոխվել էր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ