Լիբիայում կառավարական ուժերն անցնում են հակահարձակման

Ամենադիտվածներ

Լիբիայում կառավարական ուժերն անցնում են հակահարձակման

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանն աջակցող զորամիավորումները հայտարարել են, որ Լիբիական ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած զորքերի դեմ ձեռնարկում են հակահարձակում: Տվյալ հայտարարությունը տարածել է զինուժի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Մուհամմեդ Քանունոն:

«Հայտարարում ենք «Ցասման հրաբուխ» ռազմարշավի մեկնարկի մասին՝ ընդդեմ Հաֆթարի զինված ուժերի: Մենք ձեւավորել ենք օպերատիվ շտաբ՝ ընդգրկելով ԶՈւ եւ ՆԳՆ ստորաբաժանումները: Մենք թույլ չենք տա զինվորական պետություն ստեղծել եւ կպաշտպանենք Լիբիայի զարգացման քաղաքացիական ժողովրդավարական ուղին»,- նշված է  հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այս պահին Լիբիայում գործում է 2 կառավարություն՝ Ֆայիզ Սարաջի գլխավորած և միջազգային հանրության կողմից ճանաչված կառավարությունը եւ Աբդալլահ աթ-Թանիի ղեկավարած նախարարների ժամանակավոր կաբինետը, որին աջակցում է Խալիֆա Հաֆթարը:

Ապրիլի 4-ին, Հաֆթարը հայտարարեց, որ ցանկանում է գրավել մայրաքաղաք Տրիպոլին: Նրա ղեկավարած ռազմական ստորաբաժանումներն ակտիվորեն շարժվում են դեպի Տրիպոլիի հարավ: Սարաջն իր հերթին հրաման էր արձակել իրեն ենթակա ստորաբաժանումներին՝ գտնվել մարտական բարձր պատրաստվածության մակարդակի վրա եւ անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել:

 

 

 

 

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();