fbpx
Հասարակություն

Ոգու փորձության վերակազմավորման փառահեղ մեկնարկը

Այսօր տեղի է ունեցել «Ոգու փորձություն» հասարակական կազմակերոպության վերակազմավորման առթիվ կազմակերպված փակ հանդիպումը՝ Հայաստանի տարբեր գրեթե բոլոր հատվածները ներկայացնող ներկայացուցչական խմբերի շուրջ 1000 մասնակիցների ներկայությամբ։
Ազատամարտիկ Հակոբ Հակոբյանի առաջնորդած կազմակերպության հովանու տակ են որոշել հավաքվել Արցախյան առաջին, քառօրյա և 44-օրյա պատերազմներում ակտիվ մասնակցություն ունեցած հազարավոր ազատամարտիկներ։ Նրանց բոլորի նպատակն է ամեն գնով պաշտպանել Հայաստանի պետականությունը ներքին և արտաքին թշնամուց։

1999թ․ հոկտեմբերի 27-ից հետո ներքաղաքական հայտնի իրադարձությունների հետևանքով ստեղծված Ոգու փորձություն ՀԿ-ն կասեցրել էր իր գործունեությունը 2008թ․ մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո։ Այժմ կազմակերպության առաջնորդի Հակոբ Հակոբյանի և նրան սատարող հասարակական կազմակերպությունների առաջնորդներն ու ներկայացուցիչները նպատակ ունեն մեկ հարկի տակ հավաքել ազատամարտի բովով անցած բոլոր նրանց, ում համար միևնույն չէ մաֆիոզների, բանդիտների և գողերի արշավանքն ընդդեմ հայոց պետականության։

Ոգու փորձության վերածնունդը մեր ժամանակներում չափազանց խորհրդանշական է՝ մեր պետությանը արտաքին թշնամուն դիմակայելու, սահմանային անվտանգությունը պատշաճ կազմակերպելու, Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված նոր աշխարհակարգին համարժեք արտաքին քաղաքական և անվտանգային վճիռներ կայացնելու համար անհրաժեշտ է ներքին կայունություն։ Կազմակերպության հանձնառությունն է կանգնել պետականության պաշտպանության թիկունքում։

Կազմակերպության առաջիկա ծրագրերի, անելիքների մասին շուտով առավել հանգամանալից կներկայացվի հանրությանը։ Մինչ այդ կազմակերպության շուրջ 3,5 հազար անդամներ լծված են կազմակերպության վերակազմավորման աշխատանքներով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ