fbpx
Սպորտ

Հալանդը յուրօրինակ ցուցանիշ է գրանցել ԱՊԼ-ի պատմության մեջ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանի մեկնարկային չորս խաղերում խփել է 9 գոլ: Այս մասին հայտնում է Squawka-ն։

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Բրենթֆորդին» 2:1 հաշվով: «Մանչեսթեր Սիթիի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը: Ավելի վաղ նա արդեն երկու հեթ-տրիկ էր ձևակերպել այս մրցաշրջանում:

«Մանչեսթեր Սիթին» գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: Թիմն արդեն հավաքել է 12 միավոր չորս խաղից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ