fbpx
Սպորտ

Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը չեմպիոն է դարձել Դանիայի 9-րդ դիվիզիոնում

Դանիայի 9-րդ դիվիզիոնի՝ Սերիա 4-ի հաղթող է դարձել Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը՝ «Էսբյերգի» երկրորդ թիմի կազմում:

«Հպարտ եմ այս թիմով։ Մենք «Էսբյերգի» հետ հենց նոր դարձանք Սերիա 4-ի չեմպիոններ։ Ծերանում ենք, բայց դեռ հաղթում ենք»,- իր Instagram-ի էջում գրել է Դեր Վարտը։

https://www.instagram.com/p/B4DblKdhE_f/?utm_source=ig_web_copy_link

36-ամյա հոլանդացին խաղացել է Ամստերդամի «Այաքսում», «Համբուրգում», Մադրիդի «Ռեալում», «Տոտենհեմում» և այլ ակումբներում: 2010 թվականին Վան դեր Վարտը Հոլանդիայի ազգային ընտրանու կազմում դարձել Է ՀԱՀ-ում Ֆուտբոլի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրած 109 խաղում հոլանդացին հեղինակել է 25 գնդակ։

Դեր Վարտը միջազգային կարիերան ավարտել է 2013 թվականին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ