«Էլեկտրիկ Երևան» հակակոռուպցիոն ծրագրեր և համակարգային բարեփոխումներ հասարակական կազմակերպությունը Facebook-ում գրառում է կատարել և անդրադարձել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի հայտարարությանը:
Էլեկտրիկ Երևանը մասնավորապես գրել է.
«Հորդորում ենք Կառավարությանը և ՀԾԿՀ-ին զերծ մնալ անզգույշ քայլերից, որոնք վտանգում են քաղաքացիների առողջությունն ու նրանց սոցիալ-տնտեսական վիճակը:
Հորդորում ենք պահպանել տեղաշարժերի սահմանափակումները մինչև արտակարգ դրության ավարտը և այս ընթացքում քաղաքացիներից չգանձել կոմունալ վճարներ, որովհետև ֆորս-մաժորն ըստ էության չի վերացել և շարունակվում է կորոնավիրուսի տարածումը»:
https://www.facebook.com/ElectricArmenia/posts/3118335801549774?__xts__[0]=68.ARDzOIvqAJsbE5tKIw7hfG9bpyJE3AAoisdBGouUo3mVMzuM4E3TjuZ5V3sly02oejaXR1sm7doL-XkeGoLpLyHK3EX69Zm4shEXOvES_zg_czcjIMa01rZVvJtg95SX1MPPND7l5fZjZ5vP0msFGoAi-TP2W5554U2ODJyby_jGVVfSnjimDNKhh3yqANDFSTJDfkJ3VOFexKaeJ3RSz-2X9yJLAfEPAjVlg6OA74n732eAihu2eKny_7bbbBix8iGb9TvFRNKylm_4rxJcdSqvX1-s5mwvBlg4NfoUw51YBp0r3LVrbsUgtUGlpZB-ZAcW_2X8JfnXtlWT4s5GAeKDgQ&__tn__=-R

