Օգոստոսի 30-ին ՀՔԾ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողովում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստվում :
Նշված դեպքով դեռ քրեական գործ չի հարուցվել:
- Առուշանյանը ծանր հանցագործություն է նախապատրաստել․ ՀՔԾ
- Մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ-ի 9 պաշտոնատար անձի․ ՀՔԾ
«Անձինք հրավիրվում են բացատրություններ տալու, բայց թե ովքեր են հրավիրվում` մանրամասներ չենք կարող հաղորդել»,- նշել են ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ օգոստոսին 25-ին Ազգային ժողովում մտքերի փոխանակման փուլում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Հայկ Սարգսյանն ասաց, որ եղել են պաշտպանության նախարարներ, որոնց օրոք քաղաքացիները փողով կամ մեկ զանգով ազատվել են բանակից, ու նրանք հայրենիքի դավաճաններ են։
Սա, կարծես, բարկացրեց որոշ ընդդիմադիրների ու Սարգսյանի ուղղությամբ Սեյրան Օհանյանը շիշ նետեց։
Դրանից անմիջապես հետո սկսվեց հրմշտոց ու ներս մտան անվտանգության աշխատանքները։ Նիստի ուղիղ հեռարձակումը կրկին դադարեցվեց։

