fbpx
Աշխարհ

Հրադադարից հետո թուրքական բանակի ավելի քան 600 զինտեխնիկա է մուտք գործել Սիրիա

«Մարդու իրավունքների սիրիական դիտորդություն» կազմակերպության հաղորդմամբ՝ մարտի 6-ին ուժի մեջ մտած հրադադարից հետո թուրքական կողմն ավելի քան 600 զինտեխնիկա է ուղարկել Իդլիբի շրջան:

Կազմակերպության տվյալներով՝ փետրվարի 2-ից մինչև այժմ թուրքական բանակից շուրջ 4000 զինտեխնիկա և ավելի քան 9100 զինվոր է մուտք գործել Իդլիբ, որտեղ այժմ իրավիճակը համեմատ հանդարդ է:

Հիշեցնենք, որ ռուս-թուրքական պայմանավորվածության համաձայն՝ թուրքական և ռուսական զորամիավորումները, մարտի 14-ից սկսած, պետք է Հալեպ-Լաթաքիա մայրուղու ապստամբների հատվածում միասնական հերթապահություն իրականանցնեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ