Գերմանիան երկու կողմերին հրադադարի պահպանման կոչ է արել

Ամենադիտվածներ

Գերմանիան երկու կողմերին հրադադարի պահպանման կոչ է արել

Հուլիսի 29-ին Գերմանիայի ԱԳՆ-ի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Մաթիաս Լյութենբերգն իր պաշտոնական Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված դաժան էսկալացիան խորապես մտահոգիչ է: Գերմանիան երկու կողմերին էլ հրադադարի պահպանման և ուժերի ներածին չափով մարդկային կյանքերի պաշտպանության կոչ է անում»,- գրել է Մաթիաս Լյութենբերգը։

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ