fbpx
Աշխարհ
23:35 18/11/2019

Հրաձգություն Օկլահոմա նահանգում․ կան զոհեր

Հրաձգություն է տեղի ունեցել այսօր՝ նոյեմբերի 18-ին, ամերիկյան Օկլահոմա նահանգում Walmart սուպերմարկետի տարածքում. կան սպանվածներ: Այս մասին հաղորդում է Association Press-ը։

Ոստիկանությունը հաստատել է, որ հրաձգության հետևանքով զոհվել են երկու տղամարդ և մեկ կին։

Դունկան քաղաքի ղեկավար Դենի Ֆորդը հայտարարել է, որ երկու մարդ սպանվել է սուպերմարկետի մոտ ավտոմեքենայի մեջ, ևս մեկը՝ ավտոկայանատեղիում։

Ֆորդի խոսքով՝ ոստիկանները փնտրում են հանցագործության ականատեսների։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ