Սպորտ
14:00 25/07/2021

Օլիմպիական խաղեր․ ելույթ ունեցավ մեր հրաձիգ Էլմիրա Կարապետյանը

Օլիմպիական խաղերում ելույթ ունեցավ նաև Հայաստանը ներկայացնող հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։

Նա մասնակցեց օդամղիչ ատրճանակ, 10 մետր պայքարում, որին բացի իրենից մասնակցում էին ևս 52 մարզուհիներ։

Այսպիսով, Էլմիրան գրանցեց 573 միավոր արդյունքն ու գրավեց 18-րդ հորիզոնականը, ինչը վատ արդյունք չէ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։

Նշենք սակայն, որ այս միավորները չբավականացրեցին եզրափակիչ դուրս գալու համար։

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է նաև բռնցքամարտի Հովհաննես Բաչկովը, ով առաջին շրջանում հաղթեց Անտիգուա և Բարբուդայի ներկայացուցչին ու 1/8-րդ եզրափակչում մրցելու է Ադբեջանը ներկայացնող մարզիկի հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ