ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյանն ու Արթուր Խաչատրյանը տեղեկացրել են՝ հրաժարվում են ԱԺ հանձնաժողովների նախագահի տեղակալի պաշտոններից։
Ակս ամենը սկսեց Իշխան Սաղաթելյանի ը Վահե Հակոբյանի պաշտոնանկ լինելուց հետո։
Ավելի վաղ հայտնել էինք Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի պաշտոններից ազատվելու մասին։
Թադևոս Ավետիսյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից,
Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից,
Հայկ Մամիջանյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից: