fbpx
Արցախ

Հրաժարականն ու պատասխանատվությունից փախուստն այս պահին ամենահեշտն է․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Գայանե Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Խոսելն անգամ դժվար է, արցունքները խեղդում են ամեն բառի հետ, այո, սա մեր վերջին հարյուրամյակի ամենասարսափելի էջն էր ու ամենաամոթալի պարտությունը, որի հետ հաշտվել հնարավոր չէ, բայց գործել պետք է, ինչն էլ անում եմ օրուգիշեր։

Հրաժարականն ու պատասխանատվությունից փախուստն այս պահին ամենահեշտն է, ամենացանկալին, հատկապես ինձ համար, որ դեռ մինչև պատերազմն ու այս արհավիրքն արդեն իսկ հրաժարվել էի մանդատից, բայց պետության ու պետականության կորստի վտանգը ստիպում է ամուր կանգնել և չթուլանալ։

Այո, այս փաստաթուղթը դեռ շատ բացեր ունի և այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են, ինձ համար այս պահին գերակա է սա, նաև գերակա է և աշխատում եմ մարդկանց օգնելու, իրերը տեղափոխելու և ապրելու հնարավորությունների ստեղծման ուղղությամբ, մնացյալի մասին կմտածենք հետո, այսօր գործել է պետք և այդ գործելը փողոցում տարվող գործընթացը չէ, հեղաշրջման փորձ, ԱԺ նախագահի մահափորձ ու պետական կարևորագույն շենքերի ավերը կազմակերպածների օրակարգը չէ, սա պետության կորստի է տանում, վստահ եմ շատերը հասկանում են։

Ես այսօր չեմ խոսում, բայց գործում եմ ուժերիս ներածին չափով ու երբ կզգամ, որ այլևս անելիք չունեմ, կգնամ, ինչպես որոշել էի պատերազմից առաջ»։

https://www.facebook.com/gayane.abrahamyan.9/posts/10221396717321103?__cft__%5B0%5D=AZUqkpPFEICYMkWArfwJaQ9_-WqvBZmw6WFYMkmvdHPYVgVyL7R_K9dFQAcMDgxDLYdJi23-JNcJuN85JO3dS2MGzSrTXRyzk-0aTLe0VT2YA1cXgD6Ndy0iQQ5Y1vuV-K8&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ