fbpx
Աշխարհ

Հրաժարականներ Ուկրաինայի կառավարության կազմում

Ուկրաինայի երկու փոխվարչապետներ և երեք նախարարներ հրաժարական են տվել։

Հրաժարական են տվել եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան և ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

Հրաժարականները տեղի են ունեցել Ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինի, արդարադատության նախարար Դենիս Մալյուսկայի և շրջակա միջավայրի պահպանության նախարար Ռուսլան Ստրիլետսի պաշտոնից հեռանալուց ժամեր անց։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունում նոր փոփոխություններ են սպասվում: Երեկոյան իր ուղերձում էլ նշել է, որ պետական կառույցները պետք է այնպես կազմավորեն, որ Ուկրաինան կարողանա հասնել լավագույն արդյունքների։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ