«Միլանի» դարպասապահ Պեպե Ռեյնան պատմել է, որ հրաժեշտ է տվել հարձակվող Գոնսալո Իգուայինին, որը շուտով համալրելու է «Չելսիի» կազմը:
«Ես հրաժեշտ եմ տվել Իգուայինին, գրկել եմ նրան: Տխուր պահ էր: Գոնսալոյին ամենալավն եմ մաղթում:
Ցավոք, այսպիսին է ֆուտբոլը: Ես կորցնում եմ թիմակցի, սակայն նա շարունակելու է մնալ իմ ընկերը», – Ռեյնայի խոսքը մեջբերել է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Գոնսալո Իգուայինն ամռանն էր վարձակալական հիմունքներով «Յուվենտուսից» «Միլան» տեղափոխվել: «Չելսին» նույնպես վարձակալելու է Իգուայինին, իսկ մրցաշրջանի ավարտից հետո ունենալու է տրանսֆերը գնելու առաջնահերթ իրավունք:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Իգուայինն այսօր ժամանելու է Լոնդոն և բուժզննում է անցնելու:
Հայտնում է armsport.am-ը։

