Հրդեհ Ապարան քաղաքում. այրվել է ավտոմեքենա

Ամենադիտվածներ

Ibrahimovic

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 23-ին, ժամը 11։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի հրապարակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Opel

» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հովհաննես Ս․) սրահում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:33-ին, մարվել` 11:35-ին: Այրվել է ավտոմեքենայի ցուցիչների վահանակը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ