Հունիսի 25-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի Կենտրոնական փողոցում` գերեզմանատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեկ գյուղի գերեզմանատան մոտակա ծիրանի այգում (սեփականատերեր՝ Յ.Հ. և Վ.Ե.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներ Յ.Հ.-ն (ծնված 1952 թ.) և Ա.Հ.-ն (ծնված 1983 թ.) ծխահարման նախանշաններով տեղափոխվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:18-ին, մարվել՝ 15:15-ին:
Այրվել են մոտ 5000 քմ խոտածածկույթ, 50 հակ պահեստավորած անասնակեր, ջերմահարվել՝ 30 ծիրանենի:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։