fbpx
Հասարակություն

Հրդեհ Չոբանքարայի խճուղում

Մայիսի 30-ին, ժամը 14:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Չոբանքարայի խճուղու թիվ 8 հասցեում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ 18:02-ին:

Մասամբ այրվել են թիվ 8 հասցեում գտնվող անգարի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 80 քմ և խոտածածկույթ՝ մոտ 3 հա: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ