Չեխիայում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների կացարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես փոխանցում է Տարածաշրջանային հրշեջ ծառայության մամուլի քարտուղար Պրոկոպ Վոլենիկը, ողբերգական դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում Գերմանիայի հետ սահմանակից Վեյպթրի քաղաքում տեղական ժամանակով 05:00-ի շրջանում:
Վատ եղանակային պայմանների պատճառով ուղղաթիռներից օգտվել չկարողացած իրենց չեխ գործընկերներին օգնության են հասել Գերմանիայից փրկարարները:
Վոլենիկի խոսքով՝ հրդեհի հետևանքով 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է որպես ծանր:
Հրդեհի պատճառները պարզվում են:
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը ցավակցել է հրդեի զոհերի ընտանիքներին: