Հասարակություն
10:58 22/05/2020

Հրդեհ Գյումրիում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ մայիսի 21-ին, ժամը 18։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:38-ին, մարվել՝ 19:37-ին:

Ամբողջությամբ այրվել են տան մանսարդային տանիքը (120 քմ), 4 պատուհան, 1 դուռ, կուտակած փայտ (մոտ 3 խմ) և կենցաղային իրեր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ